ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ի­տա­լիա­յի շուն­չը Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի թան­գա­րա­նում

Ի­տա­լիա­յի  շուն­չը Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի թան­գա­րա­նում
21.01.2020 | 01:15
Երևա­նի Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի թան­գա­րա­նում տե­ղի ու­նե­ցավ հան­րա­հայտ ի­տա­լա­ցի նկա­րիչ Կառ­լո Մոն­տար­սո­լո­յի կտավ­նե­րի «Լույս, ձայն, գույն» խո­րա­գի­րը կրող ցու­ցադ­րու­թյու­նը: Մի­ջո­ցա­ռու­մը կազ­մա­կեր­պել է «Մոն­տար­սո­լո» ըն­կե­րակ­ցու­թյու­նը` ՀՀ- ում Ի­տա­լիա­յի Հան­րա­պե­տու­թյան դես­պա­նու­թյան ա­ջակ­ցու­թյամբ, Ի­տա­լիա­յի ար­տա­քին գոր­ծե­րի և մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նա­խա­րա­րու­թյան հո­վա­նա­վո­րու­թյամբ:
Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի թան­գա­րա­նի տնօ­րեն Նու­նե Ա­վե­տի­սյանն ա­սաց, որ մեր օ­րե­րում մշա­կու­թա­յին դի­վա­նա­գի­տու­թյու­նը շատ մեծ դեր ու­նի եր­կր­նե­րի և ժո­ղո­վուրդ­նե­րի մեր­ձեց­ման գոր­ծում: Նա կար­ծում է, որ մենք ևս հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նանք Ի­տա­լիա­յում ներ­կա­յաց­նե­լու հայ ար­վես­տա­գետ­նե­րին, Հա­յաս­տա­նում կշա­րու­նա­կենք ներ­կա­յաց­նել Ի­տա­լիա­յի ար­վես­տա­գետ­նե­րին: ՀՀ-ում Ի­տա­լիա­յի դես­պան Վին­չեն­ցո Դել Մո­նա­կոն ա­սաց, որ Կառ­լո Մոն­տար­սո­լո­յի ար­վես­տը կարևոր տեղ է գրա­վում 20-րդ դա­րի ար­վես­տում, նշեց նաև, որ նկա­րի­չը կա­րո­ղա­ցել է գույ­նը, լույ­սը, ձայ­նը ներ­դաշ­նակ կեր­պով ներ­կա­յաց­նել: ԿԳՄՍ նա­խա­րա­րի տե­ղա­կալ Նա­րի­նե Խա­չա­տու­րյանն ի լրումն նկա­տեց, որ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը ևս կա­րող են այդ­պես վար­վել և դա կլի­նի լա­վա­գույն դի­վա­նա­գի­տու­թյու­նը. «Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տը շատ հե­տաքր­քիր է, ընդ­հան­րա­պես, լավ է ծա­նոթ լի­նել այ­սօր ապ­րող կամ մեզ­նից ոչ վա­ղուց հե­ռա­ցած ար­վես­տա­գետ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րին և ընդ­հան­րու­թյուն­ներ փնտ­րել ան­տիկ ար­վես­տի հետ: Են­թադ­րում ենք, որ իր հայ­րե­նի բնաշ­խար­հը ՝ «կա­տա­ղած» Վե­զու­վը և հրաշք Մի­ջերկ­րա­կա­նը ի­րենց ազ­դե­ցու­թյունն են թո­ղել նկար­չի վրա և ձևա­վո­րել նրա աշ­խար­հա­յաց­քը»: Նա­խա­րա­րի տե­ղա­կալն ըն­դգ­ծեց նաև, որ փո­խա­դարձ այ­ցե­լու­թյուն­նե­րից նոր ծրագ­րեր կծն­վեն:
Նկար­չի գոր­ծե­րը, ո­րոնք ցու­ցադր­վում են ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի թան­գա­րա­նում, «Մոն­տար­սո­լո» ըն­կե­րակ­ցու­թյան ար­խի­վա­յին հա­վա­քա­ծուի մաս են կազ­մում:
«Նշան­ներ և հն­չյուն­ներ», «Ծով, ա­լիք­ներ, ամ­պեր, քա­մի», «Սա­ղարթ­ներ» և «Վե­զու­վյան լա­վա­ներ» շար­քե­րը բնու­թագ­րում են նկար­չի ա­վե­լի քան հի­սուն տար­վա գոր­ծու­նեու­թյու­նը:
Ան­ժե­լա ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 33820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ